Նիկոլն Ալենին զբոսանքի է տարել. այս երկուսին իրար հետ քայլելիս տեսել են Հյուսիսային պողոտայում, նկարահանել ու տելեգրամյան ալիքներով տարածել: 

 

Թե ինչու է Նիկոլը որոշել Ալենի հետ զրուցելով զբոսնել, տեսարանը նկարահանել ու տարածել, պարզ է. նրան այդ անել ստիպել են այն տեղեկությունները, ըստ որոնց՝ այս երկուսի միջև հարաբերությունները չափազանց լարված են, աչքով աչք չունեն և այլն: Այս տեղեկություններն էլ ասպարեզ իջան հայտնի կոռուպցիոն սկանդալից հետո, որի վերջնարդյունքում կուժնուկուլան Նիկոլը կոտրեց Քերոբյան Վահանի գլխին՝ արդարացնելով Ալենի հարսին: 

 

Նիկոլը սեփական քաղաքական ուժի իմիջին հասցված վնա՞սն է փորձում չեզոքացնել, թե՞ ի ցույց դնել սեփական ինքնավստահությունն ու ապացուցել, որ Ալենը շատ փոքր կալիբրի գործիչ է, որպեսզի կարողանա իրեն  լրջորեն անհանգստացնել կամ ասենք «ձեռնոց նետել»: Ալենն ընդամենը Նիկոլի շնիկն է, ում երբեմն-երբեմն տերը զբոսանքի է դուրս բերում՝ մաքուր օդ շնչելու, բնական կարիքները հոգալու և վերջ: 

 

Բոլոր դեպքերում ինքնին փաստը, որ Նիկոլը որոշել է հենց նման կերպ տարածված լուրերը հերքել, չափազանց խոսուն է. «առանց կրակ ծուխ չի լինում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել